Հայտնի տոնական Happy Birthday to you երգի ճակատագիրը որոշվել է մինչդատական նիստի ժամանակ, որտեղ վավերագիրների խումբը մտադրվել էր պայքարել ամերիկյան Warner/Chapell ընկերության հետ դրա օգտագործման իրավունքների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս պահին նոր համաձայնագրի շատ քիչ մանրամասներ են հայտնի, սակայն հայտնի է, որ ընկերոթյունը երաժշտությունը կտրամադրի հասարակական օգտագործման համար:
Ստեղծագործությունը պաշտպանված էր հեղինակային իրավունքով 1935-ից: Warner/Chapell-ը երգի իրավունքները ձեռք է բերել մեկ այլ ընկերությունից՝ 1988-ին: