Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դեկտեմբերի 1-ին մեկնարկող գործընթացն անխուսափելի արյունահեղությունը կանխելու նպատակ ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող «Հիմնադիր խորհրդարանի»  նախագահ Գարեգին Չուգասզյանը:

– Պարոն Չուգասզյան, դուք ազդարարել եք վաղը մեկնարկելիք գործընթացի մասին: Ըստ ամենայնի՝ դեկտեմբերի 1-ով չեն ավարտվելու ձեր գործողությունները, միայն սկիզբն է ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների այս գործընթացը տապալելու եւ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ իշխանությանը հեռացնելու՝ Սերժ սարգսյանի ռեժիմից ազատվելու համար: Մաիեւնույն ժամանակ դուք մարդկանց կոչ եք անում, որպեսզի տաք հագուստ եւ սնունդ բերեն: Մարդկանց մոտ այդքան էլ միարժեք չեն ընկալվում այդ մոտեցումները. Չունեք բավարար ռեսուրսներ մարդկանց սննդով եւ տաք հագուստով բավարարելու, որովհետեւ հնարավոր է, որ գիշերը մարդկանց պահեք հրապարակում:

– Ես կուզեի իմ խոսքն սկսել չհամաձայնելով ձեզ հետ. զգացողությունը, զգացմունքը եւ սթափությունն ու հաշվարկը հակադիր բաներ են: Միտքը, սիրտը եւ կամքը միմյանց լրացնող հանգամանքներ են: Այստեղ չի կարելի առանձնացնել եւ կարեւորել մեկը:

– Քաղաքականության մեջ նույնպե՞ս:

– Քաղաքականության մեջ նույնպես, հատկապես այն էկզիստենցիալ վիճակում, որում գտնվում է Հայաստանը, մեր հաշվարկը պետք է հենված լինի հենց շատ խորքային զգացմունքների վրա. արդյոք մենք գտնվում ենք մի վիճակում, որն այլեւս տանելի չէ:

– Կարծում եմ արդեն ամրագրել ենք, որ տանելի չէ այս վիճակը:

– Քարոզարշավի ընթացքում հազարավոր մարդկանց հետ ենք շփվել, մենք տեսնում ենք, որ ժողովուրդը գտնվում է այն վիճակում, որ կարող է «պայթել»: Որպեսզի այդ պայթյունը չլինի, հենց այդ սառը հաշվարկով է, որ կատարվում է քաղաքացիական անհնազանդության մեկնարկը: Փոփոխությունների երեք տարբերակ կա: Առաջինը՝ ընտրություններն են, Հայաստանում այդ ճանապարհը փակված է: Երկրորդը՝ անհնազանդության խաղաղ պայքարի ձեւերն են: Երրորդը՝ պոռթկումն է, որը հանգեցնում է զինված ապստամբության: Մենք չենք ուզում, որ երրորդը լինի, մենք խաղաղ, սահմանադրական իրավունքով ապահովված քաղաքացիական անհնազանդության կողմնակից ենք այս քաղաքական պայքարի պահին: Այստեղ որեւիցե անսթափության վիճակ չկա, երբ որ մենք ասում ենք, որ տաք շորեր բերեն իրենց հետ, քանի որ երկար է տեւելու պայքարը, պարզ հաշվարկ է: Մեր որեւիցե ելույթի մեջ նկատե՞լ եք հախուռն, չմտածված գործողությունների տարրեր, չկա այդպիսի բան:

– Խնդրել էիք հանդիպում ՀՀ փոխոստիկանապետի հետ, նամակով դիմել էիք  ոստիկանությանը, որպեսզի դեկտեմբերի 1-ի ձեր գործողությունները ինչ-որ ձեւով կաողանաք համակարգել ոստիկանության հե՞տ: Ինչո՞ւ էիք ուզում հանդիպել:

– Հայաստանում բանը բանից անցած է, այսինքն՝ ժողովրդի համբերության բաժակը լցված է, վաղը կտեսնենք եւս 10 նոր սոցիալական շարժումներ: Մենք, լինելով քաղաքական շարժում, պայքարում ենք ոչ թե հետեւանքների դեմ, այլ պատճառների: «Նոր Հայաստանի» նշանաբանն է «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ո՛չ նոր Սահմանադրությանը»: Մեր նպատակը քաղաքական պայքարն է: Վերջին օրերին զինված հանցախումբ բացահայտվելու մասին տեղեկություններ եղան, եւ փորձ արվեց մամուլի միջոցներով դա կապել ընդդիմության հետ, սակայն բոլորի համար հստակ դարձավ, որ դա որեւիցե կապ չունի ներկայիս ընդդիմադիր շարժման հետ: Մենք գիտակցելով, որ կա անվստահություն հանրության կողմից իշխանության իրավապահ մարմինների նկատմամբ, առաջարկել ենք իրենց նամակով, որպեսզի համատեղ միջոցառումներ արվեն, քննարկվեն, որպեսզի ավելորդ խուճապ չստեղծվի:

– Դրանով կարո՞ղ ենք փաստել, որ դուք հավատ եք ընծայում իշխանությունների գործողություններին, բացահայտմանը:

– Դրանով հավատ ենք ընծայում այն սպայակույտի նկատմամբ, որը դեռեւս աշխատում է այդ մարմիններում, եւ ուզում են իրենց պարտականություններն ըստ օրենքի կատարել: Դրանով ցույց ենք տալիս նաեւ մեր պատրաստակամությունը առավել անցնցում, անվտանգ կազմակերպելու այն օրինական գործողությունները, որոնք սկսվելու են դեկտեմբերի 1-ին: Մեզ հրավեր չի ուղարկվել հանդիպման, մենք ենք հրավիրել: Խոսքը հրապարակային հանդիպման մասին է եղել: Մենք դեռեւս կարող ենք շատ հանգիստ բանակցել, իրենք կարող են ժամանակ գտնել եւ հանդիպել մեզ հետ: Հրավիրողը մենք ենք, թող բարի լինեն գան հանդիպման: Ինչ վերաբերում է նրան, որ արդյոք մե՞նք պետք է գնանք իրենց մոտ, թե՞ իրենք պետք է գան մեզ մոտ, ապա ասեմ, որ հենց նոր ես գալիս եմ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումից, որը կայացավ այնտեղ, որտեղ տեղակայված է մեր շտաբը (Երզնկայն փ.). եթե դեսպանները կարող են գալ հանդիպման, ինչու ոստիկանները չեն կարող գալ՝ ընտրելով որեւիցե հարմար ժամ:

– Ուզում եք լրատվամիջոցների ներկայությա՞մբ հանդիպում կազմակերպել:

– Նման պահանջ չի դրվել մեր կողմից:

– Դուք պատրա՞ստ եք, որ  լրատվամիջոցների ներկա լինեն:

– Մենք նախապայմաններ չենք դնում, մենք հրավիրող կողմ ենք, ասում ենք՝ քննարկենք, տեսնենք՝ ինչպես եք ուզում, այդպես էլ անենք: Բնականաբար, այդ հանդիպման արդյունքները պետք է հրապարակվեն:

– Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ ի՞նչ է քննարկվել, եթե գաղտնիք չէ, ձեր ծրագրե՞րն եք ներկայացրել:

– Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր դեսպաններին, հանդիպումներ են եղել նաեւ դիվանագիտական տարբեր ուժերի հետ: Ներկայացրել ենք մեր պատկերացումները հանրաքվեի գործընթացի վերահսկողության վերաբերյալ: Բնականաբար, մենք պետք է ներկայացնենք, թե մենք ինչպես ենք տեսնում քաղաքական իրավիճակը Հայաստանում եւ հանրաքվեի հետ կապված ողջ գործընթացը: Ավելորդ խուճապ է ստեղծվել, որ իբրեւ թե ահաբեկչական խմբավորումներ են հայտնաբերվել Հայաստանում: Այդ անձը, որը ներկայացվում է որպես հանցախմբի ղեկավար, ինտերնետում իր ամբողջ ռազմական կենսագրությունը դրել է: Եթե նման բան կար, կարելի էր մեկ տարվա ընթացքում այդ ամենը շատ շուտ բացահայտել:

– Այսինքն՝ դուք ենթադրում եք, որ դա ինչ-որ ձեւով կապ ունի ձեր նախաձեռնությունների հետ:

– Հանրաքվեից անմիջապես առաջ, դեկտեմբերի 1-ից մի քանի օր առաջ ստեղծել այդպիսի վախի մթնոլորտ, եւ այն, որ մեզ փորձում են հրեշացնել, սա առաջին անգամ չէ, բայց չի ստացվում: Մեր ժողովուրդը հասկացել է, որ այստեղ լուրջ քաղաքական գործիչներ են՝ հաշվարկի տիրապետող, բայց նաեւ տաք սիրտ ունեցող՝ զգացողությունների վրա հենվող:

– Ո՞րն է այն սահմանագիծը, որը դուք չեք անցնի՝ վաղվանից սկսած, որովհետեւ չի բացառվում, որ, ինչպես դուք եք նշում, իշխանությունները կարող են ոչ իրավաչափ գործողությունների դիմել: Այնտեղ տեղի ունեցող գործողությունների համար դուք եք պատասխանատվություն կրում:

– Մենք դիմել ենք մեր իրավապահ մարմիններին, որպեսզի միասին քննարկենք լրացուցիչ կայունության եւ անվտանգության գործողություններ, ինչը բոլորի համար ձեռնտու կլինի: Մենք շահագրգռված չենք անկայունության համար: Իսկ իրավապահ մարմինները, որոնք պարտավոր են անվտանգությունը պահպանել, եթե անցնեն օրենքի սահմանները, բնականաբար մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք: Մենք ինքներս ոչ մի բռնի գործողություն չենք ձեռնարկելու:

– Ասենք՝ եթե ուզենաք վրաններ տեղակայել եւ ոստիկանությունը չթույլատրի, կամ տաքանալու միջոցներ փորձեք բերել, եւ ոստիկանությունը թույլ չտա, ինչպե՞ս եք կարողանալու այս գործողությունները կանոնակարգել:

– Շատ պարզ: Մենք ոստիկանությանը տեղեկացրել ենք, որ եթե եղանակը ցրտի, ապա մենք վրաններ ենք տեղակայելու, որովհետեւ մարդիկ, ասենք, ուզում են շուրջօրյա նստացույց անել: Օրենքի խախտում կլինի, եթե թույլ չտան: Ժողովուրդը ինքը կորոշի՝ վրաններ կդնի, չի դնի:

– Դա արդյո՞ք կապված կլինի ժողովրդի թվաքանակի հետ:

– Կարծում եմ՝ ժողովրդի թվաքանակը կսկսվի ինչ-որ թվից, հետո կշատանանք: Մենք ասել ենք, որ դա մեկնարկ է քաղաքացիական գործողությունների, որը շարունակական է: Մենք չենք ասել, որ մի օրում գալու ենք, բոլոր հարցերը լուծվելու են: Շատ հնարավոր է, որ արագ լուծվի, որովհետեւ բոլորի համար ակնհայտ է, որ այս հանրաքվեն պիտի կասեցվի: Մի քանի ընդդիմադիր ուժեր եւ գործիչներ են միացել:

– «Նոր Հայաստան» փրկության ճակատը այլ քաղքական ուժերի եւ գործիչների եւս սպասո՞ւմ է:

– Ամբողջ ընդդիմադիր դաշտի համար մենք բաց ենք:

– Անգամ նրանց համար, ովքեր մերժեցի՞ն ձեզ այս ընթացքում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը…

– Այո՛, մենք բաց ենք, որովհետեւ իրավիճակը փոխվում է, փոխվում է արտաքին քաղաքական իմաստով: Կարելի է ասել առաջին անգամ այս 20-ամյակի ընթացքում առաջացել է ուժեղ Հայաստանի, ուժեղ հայկական գործոնի պահանջ տարածաշրջանում: Ուժեղ հայկական գործոնը պետք է ներսից փոփոխվող քաղաքական դաշտ ունենա, չի կարող ճահճացած վիճակում մնալ. 20 տարի Հայաստանը եղել է Հարավային Կովկասի «կույր աղիք», հիմա միջազգային պահանջ է առաջացել, օբյեկտիվ պայմաններ են առաջացել, հայ ժողովուրդը պետք է իր մեջ խիզախություն գտնի, փոխի իր կրավորական դիրքը: Եվ այն մարդիկ, ովքեր այդ ճահիճում բազմացել են՝ ինչպես մոլախոտ, եւ տեղ են զբաղեցրել՝ զավթելով իշխանությունը, պետք է իրենց տեղը զիջեն խաղաղ կերպով: Իրենք պիտի հասկանան, որ հայտնվել են Յանուկովիչի վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում