Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Հայ-իրանական կրթական համագործակցության զարգացումը մեծ ներուժ ունի. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը շնորհավորել է Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական կրթական հարաբերությունների զարգացմանը:

«Մենք բարձր ենք գնահատում կրթության և գիտության ոլորտում Իրանի հետ մեր հարաբերությունները, բայց նաև վստահ ենք, որ կա առաջընթացի մեծ հնարավորություն»,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, երկու ժողովուրդների ավանդական բերեկամությունն առավել արտահայտիչ է հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում: Դեսպանն իր հերթին նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն այժմ դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, սակայն կրթության ոլորտի համագործակցությունը միշտ գերակա է: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկող մ կրթական ծրագրերի իրագործման նոր հնարավորություններին՝ ինչպես բարձրագույն և հետբուհական, այնպես էլ հանրակրթության ոլորտներում:

Դեսպանը նշել է, որ Իրանը հետաքրքրված է ուսանողների փոխանակման երկկողմ ծրագրերով, մասնավորապես առաջարկելով, այս համատեքստում դիտարկել Թեհրանի Ազատ համալսարանի և ՀՀ բուհերի հետ համագործակցելու հետաքրքրությունը: ՀՀ ԿԳ նախարարը նշելով, որ Հայաստանը շահագռված է ՀՀ-ում իրանցի ուսանողների թվի ավելացման հարցում, շեշտել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել կրթության որակի բարելավման և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում կրթական փաստաթղթերի փոխճանաչման ուղղությամբ: Արմեն Աշոտյանի խ ոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է նաև ԵՄ ծրագրերում ինտեգրման փորձը փոխանցել Իրանին:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի բուհերում իրանական կողմի հետ համատեղ գիտական ամբիոնի հիմնադրման հեռանկարը իրատեսական է համարում: Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևոր է՝ Իրանում գործող հայկական կրթական կենտրոնների զարգացումը և այս հարցում Հայաստանն ակնկալում է Իրանի կառավարության աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի միջև կրթական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզվի և մշակույթի հոսքային ուսուցման հնրավորության հարցերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխադարձ այցելություններ կազմակերպելու, համատեղ ծրագրերին առնչվող աշխատանքներն առավել ակտիվացնելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում