Շվեդիան մոտ 29 մլն դոլար կհատկացնի՝ որպես աղքատ երկրներին օգնություն փոփոխվող կլիմայի պայմաններում հարմարվելու համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է թագավորության կառավարությունը:
«Անցումային միջոցառումների ֆինանսավորումը հսկայական նշանակություն ունի փոքր կղզի-պետությունների և ամենաքիչ զարգացած երկրների համար, որոնք արդեն այսօր պետք է պայքարեն կլիմայի փոփոխության ծանր հետևանքների դեմ,- նշել է միջազգային համագործակցության հարցերով նախարար Իսաբելլա Լյովինը: Նրա խոսքով՝ «այդ աջակցությունը վկայում է, որ Շվեդիան իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում և նախկինի պես առավել շատ խնդիրներ ունեցող երկրներին օգնություն ցուցաբերելու գործընթացի գլխին է»: