ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի է համարում ահաբեկչության կանխման փաստը որպես շինծու ներկայացնելու հանգամանքը:
«Նոյեմբերի 25-ի դեպքը շինծու կամ հավատալ-չհավատալու դեպք չէ, մենք նպատակ չունենք որևէ մեկին անուն կպցնել: Ի սկզբանե իրենք են դրա մասին խոսել ու ասել, որ սա ենք ուզում անել, սա ենք ծրագրել, բայց սպասենք իրավապահ մարմիններին: 1999 թվականին էլ կար չէ՞ այդպիսի դեպք: Ես չեմ ցանկանում այդ դեպքի մասին այս պահին հայտարարություն անել, սպասենք իրավապահ մարմիններին, իրենք կասեն, ուղղակի թող քննությունն ավարտվի նոր»,- նոյեմբերի 29-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետը: