Տեխաս և Կանզաս նահանգներում մի քանի օրվա ընթացքում 14 մարդ է զոհվել փոթորիկների հետևանքով, տեղեկացնում է Associated Press-ը:
Մարդկանց մահվան պատճառը մերկասառույցն է, բացի դրանից, մի կին անհայտ կորած է համարվում Տեխասում մեքենայի խորտակման հետևանքով:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ 7 մարդու հաջողվել է փրկել Օկլահոմայում խորտակված մեքենայից:
Նշվում է, որ եղանակը սկսում է տաքանալ, տարածաշրջանում սպասվում է զրոյից բարձր ջերմաստիճան: