Microsoft ընկերությունը կույր մարդկանց համար ներկայացրել է իր նոր նավիգատորը՝ Cities Unlocked անվամբ, և համացանցում տեղադրել դրա տեսանյութը: Microsoft-ում նշում են, որ սարքը օգտակար կլինի նաև տեսնող մարդկանց համար՝ անծանոթ վայրեր այցելելիս:
Նորույթը մշակվել է բրիտանական Guide Dogs բարեգործական կազմակերպության և Future Cities Catapult քաղաքային ինովացիաների կենտրոնի հետ:
Նավիգացիոն սարքն իրենից ներկայացնում է ականջակալներ՝ գիրոմետրով, աքսելերամետրով և կողմնացույցով: Սմարթֆոնում հավելվածի միջոցով կարելի է հանձնարարել երթուղին, որի ընթացքում համակարգը օգտատիրոջը կհայտնի քարտեզի վրայի օբյեկտները և մինչ դրանց հեռավորությունը: