ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը կդադարեցնի ամերիկացիների հեռախոսային հաղորդակցությունների մասին տվյալների հավաքման ծրագիրը նոյեմբերի 29-ին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա նշել է, որ համաձայն օրենսդրության՝ Ազգային անվտանգության գործակալությունը կդադարեցնի իր վերահսկման մասշտաբային ծրագիրը նոյեմբերի 28-ին՝ ժամը 23։59-ին։
Սպիտակ տանը նշել են, որ վերջին 5 տարիներին հավաքված տվյալները կպահվեն մինչև 2016 թվականի փետրվարի 29-ը։
Բոլոր ձայնագրությունները կոչնչացվեն, հենց օտարերկրյա հետախուզությունների գործունեության վերսկսման հարցերով ամերիկյան հատուկ դատարանը համապատասխան որոշում կայացնի։