Մոսկվայում սպասում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Օդանավակայանից Օլանդն անմիջապես Կրեմլ կժամանի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցությունների գլխավոր թեման է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը: Այդ հանդիպման մասին երկու երկրների նախագահները պայմանավորվել են դեռևս նոյեմբերի 17-ին` Փարիզի ահաբեկչություններից հետո:
Հինգշաբթի օրվա հանդիպման ընթացքում Պուտինն ու Օլանդը բացի Սիրիայի դրությունից կշոշափեն նաև Փարիզում և մարդատար ինքնաթիռների հետ կապված վերջին ահաբեկչությունները, ինչպես նաև Ուկրաինայի դրությունը:
«Ենթադրվում է, որ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների կենտրոնում կլինի հակաահաբեկչական թրեքի վրա ջանքերի կոորդինացումը»: