2015 թ. նոյեմբերի 28-ին Գյումրիում (ժամը 13:00) և Վանաձորում (ժամը 16:00) անցկացվող հանրահավաքներին կազմակերպված ձևով մասնակցելու նպատակով «Ընդդիմության միասնական շտաբ»-ը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներին առաջարկում է Երևանից մեկնել և վերադառնալ միասին՝ նախապես պատվիրված ավտոբուսներով:
Այս մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրությունում:
Ավտոբուսները մեկնում են նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ին՝ «ՊՐՈՖ ԱԼ» ընկերության շենքի հարակից հատվածից, հասցե՝ Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի (նախկին «Սերվիսի» խաչմերուկից դեպի 3-րդ գյուղ):