Չինաստանը կունենա իր առաջին արտասահմանյան ռազմաբազան։ Այս մասին հայտնում է The Hill-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության հրամանատար, գեներալ Դևիդ Ռոդրիգեսին։
Նրա խոսքով՝ Չինաստանը 10 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Ջիբուտիի կառավարության հետ։
Պեկինում պայմանագրի կնքման փաստը դեռևս չեն հաստատում։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունները դեռևս շարունակվում են։