Երևանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երիտասարդ է մահացել: Սպանվածը shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի
Հանցագործությունը կատարածն իջել է մեքենայից, կրակել Հովհաննես Ա.-ին և դիմել փախուստի: Այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Հանգամանքները պարզվում են: