Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Ինչ է սպասվում Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքին

Քսան և ավելի տարիներ պետական հաշվեկշռում գտնվող Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքը կամ ավելի ճիշտ՝ շենքի ավերակները, որոնք անցնող այս տարիների ընթացքում նաև մարդկային մի քանի կյանքեր են խլել, գայթակղելով և՛ ամրանահան գողերին, և՛ իրենց օրը «ռազբորկաների» մեջ սկսող ու ավարտող «լավերին», հանկարծակի կերպով գրավել են իշխանությունների ուշադրությունը, և ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետի խոսնակ Լիլիթ Մակարյանը՝ քաղաքային իշխանությունների առաջարկով նախկին «Շիրակ» հյուրանոցը ընդգրկվելու է պետական ծրագրում և նորոգվելու է ու դառնալու, ամենայն հավանականությամբ, սոցիալական ուղղվածության ծառայություններ մատուցող պետական գերատեսչությունների ու մարմինների համալիր:

«Գյումրին արդեն ունի նման փորձառություն, երբ կառուցվեց դատարանի շենքը, ու այնտեղ տեղավորվեցին նաև նոտարիատը, ԴԱՀԿ-ն և այլ գերատեսչություններ՝ բացի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից: Եթե այս առաջարկն ընդունվի և գործը հասնի շինարարությանը, ապա նախ՝ մասնագիտական ուսումնասիրություն կիրականացվի, քանի որ տարիների ընթացքում շենքը բավականին քայքայվել է և՛ բնածին, և՛ մարդածին գործոնների (թալանի) ազդեցությամբ»,- նշում է տիկին Մակարյանը և հավելում, որ եթե ծրագիրն իրականանա, ապա շենքը իր ողջ ծավալով որ կազմում է մոտ երեք հազար քառակուսի մետր, կօգտագործվի:

Թե ինչքանով այս բարի մտադրությունները կդառնան իրականություն՝ դժվար է ասել: Դժվար է ասել նաև, թե այս անգամ մտադրությունը թղթից իսկապե՞ս կդառնա գործ, թե՞ էլի կլինի այնպես, ինչպես այժմ է ու եղել է մինչ այժմ, և գյումրեցին կշարունակի ականատեսը լինել ինքնափլուզվող և ի վերջո վերջնական քանդման ճակատագրին արժանանալու վտանգի առաջ կանգնած ավերակներին, տարածքում կուտակված աղբին, ճոճվող բետոնասյուներին ու երբեմն-երբեմն հնչող քրեական քրոնիկոնի լուրերին, թե տարածքում էլի կռիվ է եղել կամ դանակահարություն, կամ էլի մի «զուլում»: Հատկապես, որ տարիներ առաջ եղել է նախագիծ՝ շենքը նորոգելու և դարձնելու մարզպետարան, որը, սակայն, այդպես էլ իրականություն չի դարձել:

շիրակ

շիրակհյուրանոց

շիրակհյուրանոցերկու

շիրակհյուրանոցմեկ

շիրակհյուրանոցնախկին

շիրակհյուրանոցնախկինում

շիրակհյուրանոցնախքաներկաշարժը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում