Եվրահանձնաժողովը իր աշնանային տնտեսական կանխատեսման մեջ 2016 թվականի համար Brent նավթի մեկ բարելի համար սահմանում է 54.2 դոլար միջին արժեք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Համապատասխան ֆյուչերսային շուկաների՝ կանխատեսվում է, որ Brent նավթի գինը 2015-ին կլինի միջինը 54.8 դոլար, 2016-ին՝ 54.2 դոլար, 2017-ին՝ 58.8 դոլար»,- ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում։