Ճանապարհի երկարությունը կազմում է 1.27 կմ: Կառուցված է 1934 թվականին, հայտնում է travelnews24.ru-ն: Իր ժամանակին այն օգտագործել են պապին Վատիկանից Հռոմ հասցնելու համար:
Երկաթուղին գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի մոտ և միացնում է Վատիկանի քաղաքային կայարանները Հռոմի կայարանների հետ: Իսկ ահա ներկայիս պապի նախաձեռնությամբ այն առաջին անգամ բացել են զբոսաշրջիկների համար:
Քաղաք-պետության հյուրերը կարող են օգտվել երկաթուղուց և կանգառներից`այցելել հայտնի տեսարժան վայրեր. Սիքստինյան կապելլա, Վատիկանի Երկրորդ տաճար, թանգարաններ, Վատիկանի այգիներ: Տոմսն արժե 40 եվրո, սակայն գնի մեջ մտնում է նշված տեսարժան վայրերի այցելությունները:










































