Գվեն Ստեֆանիի և Գևին Ռոսդեյլնի 13-ամյա ամուսնությունից հետո ամուսնալուծության ընթացքում թվում էր, թե պետք է հավասար կիսեն ընտանեկան կյանքում ձեռք բերված կարողությունը: Սակայն Գևինն, ըստ երևույթին, մեծ ախորժակ ունի՝ գրում է Radar Online-ը: Նա մտադիր է հայտնի երգչուհուց և իր 3 երեխաների մորից դատական կարգով վերցնել Կալիֆոռնիայի առանձնատունն ու 50 մլն դոլար:
«Գվենն ուղղակի չի կարողանում հավատալ, որ նա ցանկանում է վերցնել իրենց տունը: Բացի այդ, նա Գվենից առնվազն 50 մլն դոլար է պահանջում՝ բացի երեխաների և ամուսնական ամենամսյա ալիմենտները»,- ասել է աղբյուրը:
Ենթադրվում է, որ երեխաների նկատմամբ կլինի համատեղ խնամակալություն:














































