Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ մշուշը թանձրանում է։ Պարզվում է՝ մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանը մինչ այժմ չի ճանաչում համալիրի գնորդներին ու համալիրը մինչ այժմ տնօրինում է պաշտպանության նախարարությունը` կառավարության հետ միասին։ Սա այն դեպքում, երբ այս ամառվա ընթացքում մարզահամերգային համալիրը երկու անգամ վաճառվեց։
Այսօր մեզ հետ զրույցում մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանն ասաց, որ վաճառքից տեղեկություն չունի։ Ներկա տնօրենը տեղյակ չէ նաև, թե ինչու կրկին վաճառվեց համալիրը։ «Ես տեղյակ չեմ։ …Որոշումից տեղյակ եմ, բայց թե այդ որոշման վերջում ինչ է լինելու` տեղյակ չեմ, քանի որ մենք ո’չ գրավոր, ո’չ բանավոր ոչ մի տեղեկություն չենք ստացել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին կրկին փոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը։ Նոր սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է։ Մինչ այդ՝ օգոստոսի 13-ին, կառավարությունը որոշեց մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով օտարել տեղական «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին է, որը հիմնադրվել է հուլիսի 20-ին: Միակ փայատերն ու տնօրենը Արմեն Գևորգյանն է, որը 66,7 տոկոս փայ ունի «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ում։ Ըստ «Հետքի», 2014-ից այդ ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում Մոտկորի անտառներում՝ փնտրելով ոսկի և արծաթ:
«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ը, իր հերթին, սեպտեմբերի 1-ին վաճառվել է ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանին, որը փաստացի բնակվում է Կոմիտասի պողոտայում:
Մանրամասները՝ տեսանյութում։