Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ժողովրդավարության խեղում` ժողովրդավարական բարեփոխման քողի տակ

ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության և սահմանադրական փոփոխությունների շրջանառվող նախագծի (ստորև` Նախագիծ) բովանդակության շուրջ ամիսներ ի վեր ընթացող թեժ բանավեճը, հանրաքվերի օրվա հստակեցումից հետո գնալով էլ ավելի սուր ու անզիջում բնույթ է ստանում:

Նկատի առնելով այն, որ Նախագծի ջատագովները, ի թիվս զանազան մտացածին բարեմասնությունների, ջերմեռանդորենորեն շեփորահարում են նաև ժողովրդավարական առաջընթացը, սույն հրապարակման մեջ մենք, ղեկավարվելով «ժողովրդավարություն» եզրույթի դասական ըմբռնումներով, կփորձենք գործող Սահմանադրության և Նախագծի համեմատության միջոցով հասկանալ, թե ի՞նչ չափով է այդ անկյունաքարային սկզբունքը իր արտացոլումն ստացել Նախագծում, և կա՞ արդյոք, այստեղ առաջընթաց:

Ժողովրդավարությունը (հունարեն demos` ժողովուրդ և kratos` իշխանություն բառերի միակցումը) պետական իշխանության իրականացման (իշխանավարման) ձև է, որի ժամանակ պետական կառավարումն իրականացվում է կամ անմիջա -կանորեն տարածքի ամբողջ բնակչության կողմից` (ուղղակի ժողովրդավարություն) կամ էլ նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով (ներկայացուցչական ժողովրդավարություն):

Ուղղակի ժողովրդավարության պատմաականորեն հայտնի տարաբնույթ դրսևորումներից մեր ժամանակներում գլխավորապես կիրառական է Հանրաքվեն (ռեֆերենդում), համաձայն որի համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության կարևորագույն հարցերն անմիջականորեն լուծվում են հանրության կողմից`քվեարկության միջոցով: Հանրաքվե, որպես կանոն, անցկացվում է սահմանադրություն և կարևորագույն օրեքներ ընդունելու, կամ դրանցում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար։

Գործող սահմանադրության և Նախագծի համեմատությունից ակնհայտ է ուղղակի ժողովրդավարության սահմանափակման միտումը: Բերենք փաստեր:

1. Ի տարբերություն գործող Սահմանադրության, համաձայն որի սահմանադրությունն ընդունվում և դրանում փոփոխություններ կատարվում է բացառապես հանրաքվեի միջոցով (111 – րդ հոդված, 1 – ին մաս), Նախագծով նշված գործառույթի մի զգալի մասը ժողովրդից խլվել և հանձնվել է նրա ներկայացուցչական մարմնին`Ազգային ժողովին: Ըստ նախագծի, հանրաքվեի միջոցով են իրա -կանացվելու միայն սահմանադրության ընդունումը և Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև 88-89-րդ հոդվածներում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 145-րդ, 148-րդ և 154-րդ հոդվածների փոփոխությունները (տես` 201 – րդ հոդվածի 1 – ին մասը): Մնացած թվով 55 հոդվածներում, որոնք կազմում են Նախագծի հոդվածների թվի մեկ քառորդը, փոփոխությունները կատարվելու են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշումների հիման վրա: Ընդ որում, Նախագծով ամբողջությամբ Ազգային ժողովի իրավասությանն է հանձնել տեղական ինքնակառավարման մարմինների (գլուխ 8), դատախազության ու քննչական մարմինների (գլուխ 9), կենտրոնական ընտրական հանձնաժողովի (գլուխ 11), հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովի (գլուխ 12), վերահսկիչ պալատի (գլուխ 13), և կենտրոնական բանկի (գլուխ 14) վերաբերյալ հոդվածներում փոփոխությունների կատարումը: Սա, ի դեպ, սոսկ քանակական ցուցանիշ չէ, այլև ունի ահեռելի որակական իմաստ ու բովանդակություն: Դրանով առանց այդ էլ, ըստ Նածխագծի, ամբողջ պետական իշխանությունը միահեծան ու անվերահսկելի տնօրինող Ազգային ժողովը, ձեռք բերելով մի շարք կարևոր ոլորտներում սահմանադրական նորմերը վերաձևելու ազատություն, ստանում է վերսահմանադրական մարմնի կարգավիճակ:

2. Նախագծից առերևույթ թվում է, թե շտկվել է գործող Սահմանադրության էական բացթողումներից մեկը` հանրաքվե նախաձեռնելու իրավունք է վերապահ վել նաև ընտրողներին: Այսպես, Նախագծի 201 – րդ հոդվածը սահմանադրության ընդունման և Սահմանադրության` հանրաքվեի միջոցով փոփոխման ենթակա հոդվածների փոփոխման գծով հանրաքվե նախաձեռնելու իրավունք է նախատեսել ընտրական իրավունք ունեցեղ առնվազն երկու հարյուր հազար քաղաքացիներին: Սակայն սա ընդամենը պատրանք է, որովհետև եթե անգամ նշված քաղաքացիների թիվը հասնի կես միլիոնի, միևնուն է նրանց պատշաճ իրավաբանական ձևով արտահայտված կամքը կարող է հանրաքվեի հիմք ծառայել միայն Ազգային ժողովի կողմից, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով համապատասխան որոշում ընդունվելու պարագայում:

Ըստ նախագծի, Ազգային ժողովի տնօրինությանը հանձնված սահմանադրա – նորմերի մասով, առնվազն հարյուր հիսուն հազար պատշաճ ստորագրություն ներկայացրած ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներն ունենալու են օրենսդրական նախաձեռնության իրավունք: Այս նախաձեռնությունը կարող է օրենքի վերածվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդուված որոշմամբ: Տվյալ ձևաչափով որոշման չընդունման դեպքում սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարող է դրվել հանրաքվեի, պայմանով, եթե արժանանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի հավանությանը:

Նախագծի 109 – րդ հոդվածը պատշաճ ստորագրություն ներկայացրած առնվազն հիսուն հազար ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին վերապահել է օրենսդրական նախաձեռնության իրավունք: Այս կարգով ներկայացված, բայց Ազգային ժողովի կողմից չընդունված օրինագիծը դրվում է հանրաքվեի, եթե մերժումից հետո վաթսուն օրվա ընթացքում նախաձեռնությանը միանում է ևս երեք հարյուր հազար քաղաքացի, և եթե սահմանադրական դատարանը որոշում է, որ ներկայացված նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը (տես` 203 – րդ հոդվածի 1 – ին մասը): Ստացվում է, որ ավելի քան 350 000 քաղաքացու պատշաճ կամաարտահայտության հանրաքվեի վերա -ծումը կախված է տվյալ օրինագծի ընդունումն արդեն իսկ մերժած Ազգային ժողովի կողմից ընտրված, իննը անդամից բաղկացած սահմանադրական դատարանի հայեցողությունից: Դժվար չէ եզրակացնել, որ նման իրավակարգավորման պարագայում գործընթացըը հազիվ թե ավարտվի հանրաքվեով:

Այսպիսով, Նախագծում իբրև ժողովրդավարական բարեփոխում հրամցված քաղաքացիական նախաձեռնության իրավունքն իրականում կեղծիք է, խաբեություն և քաղաքական մոնիպուլյացիա, քանի որ սահմանված ընթացակարգը, համաձայն որի բոլոր դեպքերում վերջին ու անբեկանելի խոսքը պատկանում է կայուն մեծամասնություն ներկայացնող Ազգային ժողովին, գործնականում գրեթե անհնարին է դարձնում ցանկացած նմանօրինակ նախաձեռնության բարեհաջող ավարտը:

3. Եթե գործող Սահմանադրությամբ օրենքները հանրաքվեի կարող են դրվել առանց որևէ սահմանափակման, ապա Նախագծով խստորեն նեղացված է հանրաքվեով ընդունման ենթակա օրենքների շրջանակը: Ըստ Նախագծի, հանրաքվեի չեն կարող դրվել, հետևաբար ժողովրդի ուղղակի քվեով չեն կարող ընդունվել` սահմանադրական օրենքների, պետական բյուջեի, հարկերի, տուրքերի, այլ պարտադիր վճարների, էական ֆինանսական պարտավորություններ առաջացնող այլ օրենքների նախագծերը, ինչպես նաև համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը. միջազգային պայմանագրերի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարելուն վերաբերող օրենքների նախագծերը, (տես` 203 – րդ հոդվածի 4 – րդ մասը): Սա նշանակում է ոչ այլ բան, քան հասարակական – պետական կյանքի ամենավճռորոշ, ամենաառանցքային ու ամենա -ինտրիգային, մասնավորապես ժողովրդի սոցիալական վիճակը պայմանավորող, ոլորտ – ներում հանրության անմիջական դերակատարության իսպառ բացառում: Պատկերացնելու համար նկատենք, որ ըստ Նախագծի, սահմանադրական օրենքներին են դասվում` Ազգա -յին ժողովի կանոնակարգը, Ընտրական և Դատական օրենսգրքերը, Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի, Կուսակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները:

Նախագծով շեշտակորեն սահմանափակվում է նաև ներկայացուցչական ժողովր -դավարությունը`թե’ պետական կառավարման և թե’ տեղական ինքնակառավարման ոլորտներում: Այսպես, եթե գործող Սահմանադրությամբ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա են անցկացվում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների (այն է` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի) ընտրություններ (տես` 4 – րդ հոդված), ապա Նախագծով ուղղակի ընտրական իրավունք է նախատեսվում միայն Ազգային ժողովի համար, իսկ հանրապետության Նախագահին նշանակելու է Ազգային ժողովը: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա Նախագիծը պարտադիր ուղղակի ընտրություն է նախատեսում միայն համայնքների ավագանիների մասով, (տես 7 – րդ հոդվածը), իսկ համայնքների ղեկավար -ների ուղղակի թե անուղղակի ընտրությունը թողնվում է օրենքի հայեցողությանը (տես` 180 – րդ հոդված, 1 – ին մաս):

Հեղինակը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում