Թուրքիայի տարածքում ձերբակալվել է երկու մահապարտ-ահաբեկիչ՝ հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է trend.az-ը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է Ստամբուլում, մյուսը՝ Անկարայում:
Հիշեցնենք. այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաքում ցույցից առաջ տեղի է ունեցել 2 պայթյուն, որի արդյունքում զոհվել է 86, վիրավորվել 186 մարդ: