Universal Pictures ընկերությունը հրապարակել է նոր «Ավե, Կեսար» ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերում հանդես կգա Ջորջ Քլունին՝ հայտնում է 603i7.com-ը:
Գործողությունները տեղի են ունենում, այսպես կոչված, «Հոլիվուդի ոսկե դարում»՝ 1950-ական թվականներին: Քլունին մարմնավորում է հանրահայտ դերասան Բերդ Ուիթլոքին, որը պետք է նկարահանվի «Ավե, Կեսար» էպիկական կինոնկարում:
Գլխավոր դերերում են նաև Սքարլեթ Յոհանսոնը, Չենինգ Տատումը, Ջոշ Բրոլինը, Թիլդա Սուինթոնը և ուրիշներ: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2016թ. փետրվարի 5-ին: