«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը վաճառելու գործարքի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավոր է:
«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»,- ասել էր վարչապետը՝ այն դեպքում, երբ ՀԷՑ-ի աուդիտ դեռ չի եղել, և «Դելոյթ և տուշ» ընկերությունը ընդամենը ուսումնասիրություն էր կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից այսօր հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է վարչապետի գնահատականը թանկացումը հիմնավոր լինելու առթիվ: Պարզվեց՝ պարոն Ճշմարիտյանը հավատում է «Դելոյթ և տուշի» մասնագիտական գնահատականին և չի հավատում «խոսակցություններին ու բամբասանքներին»:
Խնդիրն այն է, սակայն, որ ողջ հանրությունը կասկածի տակ է առել հոսանքը թանկացնելու որոշումը, իսկ ՀԷՑ-ում էլ «Դելոյթ և տուշը» դեռ աուդիտ չի արել:
Մանրամասները դիտեք տեսանյութում: