Sunday, 12 05 2024
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից

Հայաստանը չի կարող զարգանալ, քանի որ կոնֆլիկտ ունի․ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

– Պարոն դեսպան, անցյալ շաբաթ Ռոյթերզ գործակալության վերլուծաբանները Եվրոպական հարևանության ծրագիրը անվանել են շռնդալից ձախողում: Եվրոպացի շատ փորձագետներ ուկրաինական իրադարձություններից հետո կասկածի տակ էին առնում ընդհանրապես «Արևելյան գործընկերության» գոյությունը: Այն ընդհանրապես կա՞:

– Ինչ-որ նախագծի գոյություն ունենալը կամ չունենալը, բարեբախտաբար, որոշում են քաղաքական գործիչները և ոչ թե մեկնաբանները: Իհարկե, «Արևելյան գործընկերությունը» կա, գոյություն ունի, սակայն իսկապես դրա զարգացման համար պահանջվում են նոր միջոցներ՝ գործիքներ:

Ընդամենը երկու օր առաջ մեր փոխնախարարները և արտաքին գործերի մասնագետները հանդիպել են, որպեսզի խոսեն «Արևելյան գործընկերության» զարգացման մասին: Հետևաբար հույս ունեմ, որ չեն խոսել ուրվականի, այլ իրականության մասին:

– Կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել, և ինչպե՞ս է հետագայում գործելու ծրագիրը:

– Դիվանագետի մասնագիտությունը լռելն է՝ ի տարբերություն լրագրողի, ով պետք է խոսի… Սակայն կարող եմ ասել, որ զրուցել ենք նոր պայմանագրի մասին Հայաստանի և Եվրամիության միջև, թե ինչպիսի ձևաչափ կունենա և երբ կյանքի կկոչվի…

Զրուցել ենք նաև շատ կարևոր հարցի շուրջ, որն է Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում` արդյունաբերության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը, որը կարծում էինք՝ լավ է ընթանում, սակայն վերջերս դանդաղել է… Ներկայումս ունենք Լեհաստանի և Հայաստանի միջև ստորագրված մի շարք պայմանագրեր… Պայմանագրեր, որոնք պետք է կյանքով լցնել, ինչպես կրթության և գիտության ոլորտի պայմանագիրն է: Այսօրվա գիտաժողովը ապացույցն է այն բանի, որ այն գործում է:

Պարոն դեսպան, Զդիսլավ Ռաչինսկին մեծ դերակատարություն ուներ Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ամրապնդման գործում: Հիմա, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է, Դուք պատրաստվո՞ւմ եք Հայաստան-Եվրոպա կապերի ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

– Ես այսպես կասեմ՝ հնարավոր չէ լինել միջնորդ ինքդ քեզ հետ: Լեհաստանը Եվրամիության մաս է կազմում և վարում է եվրոպական քաղաքականություն: Այսպիսով լեհական կողմը Հայաստանի հետ քննարկումներում եվրոպական կողմի բաղկացուցիչ մաս է:

Համոզված ենք, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պատմական կապերի, հայերի և լեհերի մտածելակերպի նմանության պատճառով կարող ենք լինել այն մարմինը, որը եվրոպական ֆորումներին ներկայացնում է հայկական գործընկերոջ շահերը՝ եվրոպացիներին հասկանալի և դիպուկ ձևով:

Կարծում եմ, որ Լեհաստանը էլ ավելի ակտիվ կլինի, քանի որ այժմ ունենք Եվրամիության դեսպան, ով լեհ քաղաքական գործիչ է, ունենք Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ, ով նույնպես լեհ քաղաքական գործիչ է, և իհարկե՝ ես կուզենայի իմ ներդրումը կատարել Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցության ոլորտում:

– Վերջին մի քանի շաբաթներին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանները լարված են: Ըստ Ձեզ՝ ԵՄ-ն ստեղծված իրավիճակում չպե՞տք է ավելի կոշտ գնահատականներ հնչեցնի: Արդյոք բավարա՞ր են արձագանքները:

– Անհրաժեշտ է գործել կուլիսների հետևում, շատ ակտիվ, քանի որ Եվրամիության, Լեհաստանի նպատակն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լինի խաղաղություն, որովհետև դրանք այն երկու պետություններն են, որոնք «Արևելյան գործընկերության» անդամ են: Հայաստանը չի կարող զարգանալ, քանի որ կոնֆլիկտ ունի, հետևաբար ցանկանում ենք աջակցել, սակայն նմանատիպ կոնֆլիկտներում ավելի լավ և արդյունավետ է լուռ և կուլիսների հետևի դիվանագիտությունը, քան այն, որը բարձր գոռում է:

– Այսինքն՝ կուլիսներում գործընթացնե՞ր են տեղի ունենում…

– Տեսնում ենք թեկուզ այն, որ Հայաստանի նախագահը հանդիպել է մի շարք քաղաքական գործիչների, նաև Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ՝ անգամ Նյու Յորք կատարած իր այցելության ընթացքում: Ես ինքս բազմիցս հանդիպել եմ դեսպան Կասպրշիկի հետ, ով ԵԱՀԿ ներկայացուցիչ է… Բոլորը փորձում են այդ կոնֆլիկտը հանդարտեցնել: Եվ իսկապես, եթե ինչ-որ բան հաջողվում է, ապա հաջողվում է կուլիսների հետևում, այլ ոչ թե բեմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում