Ժամանակակից ծխախոտները ավելի մեծ հավանականությամբ, քան առաջ կարող են հանգեցնել թոքերի քաղցկեղի և այլ հիվանդությունների: Այդ մասին իր զեկույցում ասել է ԱՄՆ գլխավոր սանիտարական բժշկի ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Լուշնյակը, հայտնում է toneto.net-ը:
«Այժմ ծխողներին թոքերի քաղցկեղ ստանալու ավելի մեծ վտանգ է սպառնում, քան այն ժամանակները, երբ 1964 թվականին հրապարակվեց գլխավոր սանիտարական բժշկի առաջին զեկույցը, չնայած հիմա մարդիկ ծխում են ավելի քիչ ծխախոտ»,- ասել է նա:
Զեկույցում նշվում է, որ վերջին հետազոտությունների համաձայն՝ ծխելը կարող է հանգեցնել տարիքային կուրության, շաքարախտի, հաստ աղիքի և լյարդի քաղցկեղի: