«Ջեյշ Ալ-իսլամ» զինված խմբավորման գրոհայինները ականանետներով գնդակոծել են Դամասկոսի կենտրոնական շրջանները։
Ինչպես հայտնում է «Սուրիա-Ալ-Էն» պորտալը, արկերն ընկել են պետական համալսարանի ինժեներա-մեխանիկական ֆակուլտետի շենքի վրա։ Զոհվել է 2 մարդ, ևս 15-ը վնասվածքներ են ստացել։
Քաղաքի գնդակոծումը շարունակվում է՝ փոխանցում են ականատեսները։