Երգչուհի Քրիստինա Ագիլերան ուրախությամբ է ընդունել MasterClass համացանցային նախագծի առաջարկը, որի նպատակն է առցանց երգել սովորեցնելը: Ինչպես ասել է Ագիլերան` ինքը շատ ոգևորված է այդ նախագծով և ուրախությամբ կսկսի աշխատել:
«ԵՍ շատ ուրախ եմ, որ MasterClass-ը հնարավորություն կտա ինձ կիսվել այն ամենով, ինչ ես գիտեմ իմ արհեստի մասին նրանց հետ, ում դա անհրաժեշտ է և հետաքրքիր»,- ասել է երգչուհին` հավելելով, որ շատ է ցանկանում որպես ուսուցիչ շփվել իր երկրպագուների հետ: