Նավթի գինը ցուցաբերում է բացասական դինամիկա՝ Չինաստանի արդյունաբերական արտադրությունում գործարար ակտիվության թույլ վիճակագրության ֆոնին։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Չինաստանը աշխարհում էներգառեսուրսների խոշորագույն սպառող է։
Այսօր առավոտյան հյուսիսծովյան Brent խառնուրդի ֆյուչերսների արժեքը նվազել է 2.44 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.83 դոլարի։ WTI թեթև նավթի ֆյուչերսների գինը նվազել է 2.62 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.91 դոլարի։