Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եթե կրկնվի Բաղրամյանի պիկը, կկանգնեմ այնտեղ, մինչև ինձ կրակեն. Վաղինակ Շուշանյան

Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը իր ընկերների հետ կրկին Բաղրամյանում է լինելու: Վերջիններս նախապես հայտարարածի պես կաթվածահար են անելու Բաղրամյան և հարակից փողոցները:

Վաղինակ Շուշանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր ժամանակավոր պասիվությունը պայմանավորված էր առողջական ու սոցիալական խնդիրներով: «Որոշեցի մի փոքր կտրվել, վերականգնվել, ու արդեն ոտքի վրա եմ ու պատրաստ եմ շարունակել մեր պայքարը, անկախ նրանից, որ արդեն որևէ նախաձեռնության անդամ չեմ: Այն պաշարը, որը որ պետք է հավաքեի այս ընթացքում, հավաքել եմ ու պատրաստ եմ պայքարի»,- ասաց Շուշանյանը: Վերջինիս խոսքով՝ պայքարի պահանջները մնալու են նույն 3 պահանջները:

Ակտիվիստի խոսքով՝ Բաղրամյանի օրերին իրենց այլ բան չէր մնում, քան հետևել նախագահի առաջարկած գործընթացին՝ աուդիտին և սուբսիդավորմանը, բայց դա ցույց տվեց, որ «մեր երկրում նախագահի մակարդակով իրենք համար առաջին սուտասանն են»: «Եթե նայում և լսում ես Սարգսյան Սերժի հայտարարությունը, որ մինչև աուդիտի ավարտը վճարման բեռի ամբողջ պատասխանատվությունը կկրի կառավարությունը, առանց որևէ ճյուղային տարանջատման, սակայն մեկ էլ պարզ է դառնում, որ առանձին խմբեր պետք է վճարեն, մյուսները՝ ոչ: Ինչը խայտառակություն է: Իրենք՝ այս իշխանությունները, վաղուց սպառված են, իսկ մեր միակ ճանապարհը, որ մեր ուզածը անեն իրենք, դա փողոցային պայքարն է ու փողոցային ճնշումները, որը վաղվանից կսկսվի»,- ասաց Վաղինակը:

Ի դեպ, ակտիվիստի խոսքով՝ եթե վաղը Բաղրամյանում հավաքվի էական զանգված, ապա չի բացառվում, որ կրկին նստացույց սկսվի:

Վաղինակից հետաքրքրվեցինք, եթե վերսկսվի Բաղրամյանի պիկը, ապա այս անգամ ինչպես կվարվի: «Մեկ նախադասությամբ կպատասխանեմ. կկանգնեմ Բաղրամյանում այնքան ժամանակ, մինչև ինձ կրակեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում