Fakty.ua-ի փոխանցմամբ՝ իտալական Eni նավթագազային ընկերությունը հայտարարել է, որ Միջերկրական ծովում՝ Եգիպտոսի ափերի մոտ, հայտնաբերել է գազի բավական խոշոր հանքավայր: Ընկերության տարածած հայտարարությունում նշված է, որ դա Միջերկրական ծովում հայտնաբերված խոշորագույն գազային հանքավայրն է:
Գնահատականների համաձայն՝ հանքավայրի հզորությունը կարող է կազմել մոտ 0.85 տրիլիոն խորանարդ մետր կամ 5.5 միլիարդ բարել նավթին համարժեք: Հանքավայրի տարածքը կազմում է 100 քառակուսի կիլոմետր: Eni-ն հայտարարել է, որ նոր հանքավայրը կարող է դառնալ խոշորագույնը աշխարհում: