Riatazacom-ի փոխանցմամբ` Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել ողջ երկրում զորահանդեսների ու տոնական այլ միջոցառումների չեղյալ հայտարարման մասին:
Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշելու են Հաղթանակի օրը (քեմալական շարժման ժամանակ հույների դեմ տարած հաղթանակ) և երկրի Զինված ուժերի տոնը: Ընդգծվում է, որ վերջին 90 տարվա ընթացքում Թուրքիայի համար նման միջոցների ընդունումն աննախադեպ է:
Թուրքիայի կառավարության տարածած հայտարարության մեջ այդ որոշումը պատճառաբանվել է PKK-ի հետ զինված բախումների ու քուրդ զինյալների ակցիաների հանգամանքով: Զորահանդեսներից բացի, չեղյալ են հայտարարվել նաև տոնական մյուս միջոցառումները, համերգները, մեծարման արարողությունները: