Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` պայթուցիկով լեցուն ավտոմեքենան պայթել է Սիրիայի Հոմս քաղաքում: Զոհվել են խաղաղ բնակիչներ: Այդ մասին գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ` պետական կեղծ համարներով և պայթուցիկով լեցուն KIA մոդելի ավտոմեքենան պայթել է Հոմսի հրապարակում, ինչի հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում: Պատճառվել է նյութական խոշոր վնաս: