Հոլանդացի նկարիչ և դիզայներ Ռիչարդ Վիգենը ստեղծել է ծրագիր, որը մարդուն ցույց է տալից շրջապատող ռադիոալիքները, ազդանշանները, անլար և լարով հաղորդակցությունները, հայտնում է internetua.com-ը: Այդ տարբեր էլեկտրական ազդանշանները կարելի է տեսնել iPad-ի էկրանին:
Architecture of Radio անվանմամբ ծրագիրը կողմնորոշվում է մարդու դիրքով: Այն տվյալներ է հավաքում բջջային կապի OpenCellID աշատարակներից, NASA-ի կայքից, Wi-Fi- մոտակա գոտիներից, ինչպես նաև շենքի տարածքից: Ամբողջ տեղեկատվությունը պատկերվում է պլանշետի էկրանին:
Հավաքած տվյալները ծրագիրը շենքի սահմաններում օգտագործում է ազդանշանները վիզուալացնելու համար ` տեսանելի դարձնելով այն, ինչի մեջ մենք ապրում ենք:
Այս նոր համակարգը հետաքրքիր փորձ է, ինչը հիշեցնում է մեզ շրջապատող անտեսանելի աշխարհի մասին: