Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Բրիտանական The Economist-ը Էրդողանին անվանել է «ղումարբազ»

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ բրիտանական The Economist պարբերականը, վերլուծելով Թուրքիայի ներքաղաքական վերջին զարգացումները, նրա նախագահ Ռեջեփ Էրդողանին որակել է որպես «ղումարբազ»։

Բրիտանական պարբերականը նման կերպ է մեկնաբանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին Էրդողանի որոշումը։ Պարբերականը հիշեցրել է, որ Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրվել մոտ մեկ տարի առաջ, իսկ նրա կուսակցությունը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ձախողել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, որով և կորցրել է միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորությունը, ինչն ունեցել է ավելի քան 12 տարի։

Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ չի հաջողվել ձևավորել կոալիցիոն կառավարություն, ինչն էլ առաջացրել է ժամանակավոր կառավարություն ձևավորելու և կրկնական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն։

Հրատարակությունը հիշեցնում է, որ չնայած մի քանի օր կար Թուրքիայում կոալիցիոն կառավարության ձևավորման վերջնաժամկետի սպառմանը՝ Էրդողանը նախընտրեց կառավարություն ձևավորելու մանդատ չտալ խորհրդարանական երկրորդ ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, ինչը կարելի է որակել որպես «քաղաքացիական հեղաշրջում»։

Պարբերականը «ղումար» է որակել քվեատուփերին վերադարձ կատարելու մասին Էրդողանի այդ որոշումը։ Պարբերականը նշել է, որ Էրդողանն ավելի շուտ նման է սուլթանի, քան դեմոկրատի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում