Փսիխոզը հոգեկան գործունեության խախտումն է, որի դեպքում հոգեկան գործունեության արձագանքները մեծապես հակասում են իրական իրավիճակին: Փսիխոզի դեպքում հաճախ նկատվում են հալյուցինացիաներ և զառանցանք: Այս հիվանդության պատճառներից մեկը կարող է լինել թմրանյութերի օգտագործումը՝ գրում է Meddaily-ն:
Յորքի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են փսիխոզի և մարիխուանայի օգտագործման միջև կապը: Գիտնականները վերլուծել են այդ թեմայով շատ հետազոտությունների արդյունքներ: Ըստ հետազոտողների՝ մարիխուանան տղամարդկանց 2 անգամ ավելի շատ է վնասում, քան կանանց: Տղամարդկանց շրջանում փսիխոզները ևս 2 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց:
Պարզվել է՝ մարիխուանայի օգտագործման հետևանքով առաջացած փսիխոզները տղամարդկանց դեպքում առաջանում են 4 անգամ ավելի հաճախ, քան կանանց շրջանում: Հետազոտողներն առայժմ չգիտեն, թե որն է դրա պատճառը: