Պարանոցի մաշկը կարելի է այնպես խնամել, որ այն միշտ երիտասարդ և նուրբ տեսք ունենա:
1.Յուրաքանչյուր օր պետք է պարանոցի մարմնամարզություն կատարել, որը կօգնի մաշկը երիտասարդ պահել:
2.Ամեն օր պետք է պարանոցի թույլ մերսում կատարել: Դա թույլ կտա կարգավորել արյան հոսքը դեպի մաշկի բջիջներ:
3.Պարանոցը պետք է խնամել այնպես, ինչպես դեմքը: Ցանկալի է, սակայն, այն խնամել հատուկ պարանոցի համար նախատեսված քսուքով:
4.Երեք օրը մեկ անգամ ձվի դեղնուցով, մեղրով և ձիթապտղի յուղով պարանոցի մաշկի համար սնուցիչ դիմակ պետք է պատրաստել և քսել:
5.Սպիտակ և նուրբ պարանոց ունենալու համար պետք է դիմակ պատրաստել վարունգից, կիտրոնի հյութից, վարսակից կամ վարսակի ալյուրից, մեղրից կամ ձիթապտղի յուղից: