The Rolling Stones խմբի բրիտանացի կիթառիստ 71-ամյա Քիթ Ռիչարդսը խոստովանել է, որ ամեն օր մարիխուանա է օգտագործում, նաև հայտնել է, որ ուրախ է ամերիկյան մի քանի նահանգների «կանեփով կանաչապատման» համար, հայտնում է The Telegraph-ը:
«Ես ամեն առավոտ պարբերաբար մարիխուանա եմ օգտագործում՝ բացառապես կալիֆոռնիականի: Ինձ համար ամենահաճելի բաներից մեկը Ամերիկայի քարտեզին նայելն է, որտեղ երևում է, թե որ նահանգներում է թույլատրված մարիխուանա օգտագործելը, և երևում է՝ ինչպես են այդ նահանգները կանաչում… կանաչում… կանաչում»,- ասել է նա: