«Քաղաքական բազմակարծություն է, չենք էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն Սահմանադրական բարեփոխումներին։ Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանն առաջընթաց են ապրել։ Այսօրվա նրանց հայտարարությունը, վերլուծություններ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը նշանակում է, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկման մեջ»: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։