Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին մի անգամ չէ, որ իրեն նկարագրել է որպես սուր զգացողությունների սիրահար, հայտնում է starslife.ru-ն:
Հենց այդ պատճառով էլ նա իր բախտը փորձել է Լաս Վեգասի խաղատանը: Այդ մասին նա գրել է համացանցի իր էջում. «Եթերային, արատավոր կանայք իրենց ուղեկցողների հետ ոչ մի տեղ չկային, սակայն Օկլահամոյից «կոլտնտեսականներ» և ճապոնացի զբոսաշրջիկներ՝ ինչքան ուզես: Խաղատուն ֆիլիմի հերոսները խաղում էին վերջին հարկում, որի մուտքը սկսվում էր հաշվի համարում 500000 դոլարից, ինչը պատրաստ եք ծախսել խաղի վրա»,- ասվում է նրա հաղորդագրությունում:
Կանդելակին մնացել է «կոլտնտեսականների հետ»: Սկզբում նրա բախտը բերել է՝ շահելով 3000 դոլար, սակայն դա երկար չի տևել, և նա կորցրել է 4000 դոլար, ինչով Կանդելակին եզրափակել է իր արկածները Լաս Վեգասում: