Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի գործարքը երբեք այդքան մոտ չի եղել, հայտնում է korrespondent.net-ը:
Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի Youtube-ում տեղադրված դիմումում ասել է, որ գործարքը թույլ կտա դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, ինչպիսին է ծայրահեղականությունը Մերձավոր Արևելքում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին խոստովանել է, որ կա որոշակի առաջխաղացում, սակայն առջևում դեռ շատ աշխատանք կա: Իսկ BBC-ի լրագրող Բարբարա Պլետը Վիեննայից հայտնել է, որ դեռևս 100%-անոց վստահություն չկա՝ ընդհանրապես այդ գործարքը հնարավոր կլինի՞ կնքել:
Բանակցությունների ավարտի ժամկետը եղել է հունիսի 20-ը, սակայն այն տեղափոխվել է հուլիսի 7: