Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Երրորդ մասում 75-ամյա հայրը մեղադրվում է կացնով 47 տարեկան որդուն սպանելու մեջ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Կարապետ Ոսկանյանի գործի դատական քննությունը:

75-ամյա Կարապետ Ոսկանյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Կարապետ Ոսկանյանին առաջադրված մեղադրանքը ծանր է ոչ միայն իրավաբանական, այլև բարոյական առումով. ըստ մեղադրանքի՝ նա սպանել է իր 47-ամյա որդուն՝ Գերմանին…

2015 թվականի հունվարի 26-ին ոստիկանություն է դիմել Գերմանի կինը և հայտարարություն է տվել, որ ամուսինը կորել է:

Ոստիկանություն են հրավիրվել Գերմանի հարազատները, նրանցից վերցվել են բացատրություններ:

Գերմանի հայրը հայտնել է, թե որդուն վերջին անգամ տեսել է հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում, շենքի բակում. Գերմանը, իբր, երեք ռուսախոս տղամարդկանց հետ գնացել է անհայտ ուղղությամբ…

Հիշեցնենք, որ սա այն ժամանակահատվածն էր, երբ հասարակությունը վրդովված էր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված ոճրագործության պատճառով…

Կորած Գերմանի հոր բացատրության մեջ հակասություններ կային, քանի որ նույն օրը, նույն ժամանակահատվածում Գերմանին ուրիշ տեսնողներ էլ էին եղել, ընդ որում՝ Գերմանը ռուսախոս անծանոթ տղամարդկանց հետ չէր եղել…

Հունվարի 27-ին Գերմանի հայրը խոստովանել էր, որ իրենց ավտոտնակում որդու հետ վիճաբանություն էր եղել, որի ժամանակ ինքը կացնի հարվածներ էր հասցրել որդուն, վերջինս… սպանվել էր…

Որդու մարմինը որդեկորույս հայրը… նետել էր ավտոտնակում գտնվող դիտահորի մեջ, վրան էլ… հող էր լցրել…

Դրանից հետո էր նա ոստիկանությունում բացատրություն գրել՝ իբր որդին ինչ-որ ռուսախոսների հետ հեռացել ու չի վերադարձել…

Ավտոտնակի դիտահորում հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը՝ գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներով: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը, որի վրա արյան հետքեր կային…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում Կարապետ Ոսկանյանն իրենց ավտոտնակում տանիքը նորոգելու հարցի հետ կապված՝ վիճել է որդու՝ Գերմանի հետ:

Վիճաբանության ընթացքում 75-ամյա հայրը վերցրել է ավտոտնակում գտնվող կացինը, դրա սուր և բութ մասերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 47-ամյա որդու գլխին, աջ ճակատ-գագաթային շրջանի սրակոտոր վնասվածքի, աջ գագաթ-ծոծրակային շրջանի աստղաձև սրակոտոր վնասվածքների, քթի մեջքի շրջանի սրակոտոր վնասվածքի, ձախ ծոծրակային շրջանի անկյունաձև սալջարդ վնասվածքի ձևերով կյանքին անհամատեղելի վնասվածքներ է պատճառել և սպանել նրան:

Ամբաստանյալը դատարանի դահլիճ մտավ ոտքերը քարշ տալով: Հետագայում դատարանի հարցերին պատասխանելով՝ նշեց, թե վատառողջ է, ոտքերը «առաջ չեն գնում», բացի այդ՝ թոքերի, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունի, վիրահատություն է տարել…

Ամբաստանյալի դահլիճ մտնելուն շատ հիվանդագին արձագանքեց թոռնուհին՝ սպանվածի դուստրը: Իսկ սպանվածի որդին՝ սպանողի թոռը, ով կրում է պապի անուն-ազգանունը, զինվորական ծառայության մեջ է…

Ամբաստանյալին նայել չէր ցանկանում ու դեմքը անընդհատ ձեռքերով փակում էր սպանվածի կինը, ով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ:

Ամբաստանյալ Կարապետ Ոսկանյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Քննիչի մոտ իմ ձեռքով չեմ գրել ցուցմունքը, խնդրել եմ, որ ինքը գրի: Իմ անփորձության պատճառով հարգարժան քննիչը այնպես է «կազմակերպել» իմ ցուցմունքը, իբր ես հատուկ եմ իմ զավակին կանչել ավտոտնակ… Տենց ծնող չկա, որ դնի կացնով իր զավակին սպանի… Ես կանխամտածված չեմ սպանել իմ զավակին: Քննիչը սխալ է արձանագրել իմ դիրքորոշումը…»:

Ամբաստանյալի շահերը պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Ալիխանյանը, ով խնդրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի ինքը ստանա մեղադրական եզրակացությունը և ծանոթանա:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալ Կարապետ Ոսկանյանը օդային համբույր ուղարկեց դատարանի դահլիճում նստած իր երկու բարեկամուհիներին, ովքեր մինչ այդ նրան էին նայում ու ցավակցական արտասվում էին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում