ԼԳԲՏ հանրության ակտիվիստները Ստամբուլի դատախազություն հայց են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել ընդդեմ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների երթը ցրողների: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
ԼԳԲՏ ակտիվիստները պահանջում են պատժել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սեբահեթին Օզթյուրքին, Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինին և քաղաքի ոստիկանապետ Սելամի Ալթընոքին` գեյ շքերթի մասնակիցներին ցրելիս չափից մեծ ուժ կիրառելու համար, ովքեր հանգստյան օրերին հավաքվել էին Իսթիկլյալ փողոցում և պատրաստվում անցնել Թաքսիմի հրապարակ:
Ակցիայի կազմակերպիչների շահերի պաշտպան փաստաբան Յասեմին Օզը հայտարարել է, որ ոստիկանությունն իրավունք չի ունեցել խոչընդոտել դրան, քանի որ նա «պետք է պաշտպանի միասեռականներին, որ թե հարձակվի նրանց վրա»: