Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հետ:
Բանակցությունները միտված են եղել իրանական միջուկային ծրագրի ապագային առնչվող չլուծված հարցերի համաձայնեցմանն ու կարգավորման գործընթացի արագացմանը: Ամանոյի իրանական այցն իրականացվում է ինչպես Իրանի ու «վեցյակի» միջև տարվող բանակցությունների, այնպես էլ 2013 թվականի նոյեմբերի 11-ին Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև ստորագրված «ճանապարհային քարտեզի» իրագործման շրջանակներում:
Յուկիա Ամանոն այսօր Թեհրանում հանդիպելու է նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: