Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

«Եկել եմ սատարելու գյումրեցիներին՝ ԱՄՆ-ից ժամանած իմ բարեկամների հետ». Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում նախապես հայտարարված բողոքի հերթական ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, չկայացավ: Համակարգող խմբի անդամները որոշեցին հանրային քննարկման ընթացքում Գյումրու համակարգող խմբից երկու հոգու գործուղել Երևան՝ Ազատության հրապարակում ցույցեր անող համակարգող խմբից օրակարգ ճշտելու և հետագա անելիքների մասին իմանալու, իսկ մինչ այդ սպասել ու հավաքվել արդեն վաղը՝ նույն ժամին` ժամը հինգին:

Այս որոշումը կայացնելուց հետո մոտ քսան երիտասարդներ շարունակեցին մնալ Թատերական հրապարակում և, ազգային հայրենասիրական երգեր երգելով, տեղավորվեցին թատորնի աստիճանների վրա:

Մոտ ժամ-ժամուկես անց տարածք ժամանեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, ինչպես ինքը ներկայացրեց, ԱՄՆ-ից հյուր եկած Հոշարյան ընտանիքի հետ էր, ովքեր դեռ երկու- երեք տարի առաջ ընտրությունների հետ կապված թույլ տրված կեղծարարությունների կապակցությամբ բողոքի մեծ ակցիաներ էին կազմակերպել ԱՄՆ-ում, հիմա այստեղ են՝ մտահոգ ստեղծված կացությամբ:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարոն Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ ինքը հավատում է, որ ի վերջո հաղթելու են արդարությունն ու իրավունքը, գուցե ժամանակային առումով մի փոքր ուշ լինի, սակայն հաղթանակն ի վերջո ժողովրդինն է լինելու:

Երիտասարդների հետ մոտ կես ժամ զրուցելուց և երգելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր հյուրերի հետ հեռացավ:

Այս պահին դեռ շարունակվում է երիտասարդների ինքնաբուխ, փոքր հավաքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում