Արգենտինայում առաջարկել են օրենսդրորեն արգելել փողոցում ոտնձգությունը: Նախաձեռնության համար առիթ է հանդիսացել համացանցում մեկ ու կես միլիոն դիտում հավաքած արգենտինացի ուսանողուհի Աշիշա Ռիցոյի տեսանյութը: Դրանում նա սեփական օրինակով ցույց է տվել, որ խոսքերով վիճելը հանգեցնում է ֆիզիկական բռնության: Այս մասին հաղորդում է Assocaited Press-ը:
20-ամյա Ռիցոյի խոսքերով` մեկ ամսվա ընթացքում ինքը ստիպված է եղել տանել իր թաղամասում աշխատող էլեկտրիկների հիմար մեկնաբանությունները: Մի օր նրանցից 3-ը սկսել են իրեն հետապնդել, որից հետո կինը ստիպված է եղել պղպեղի տարայից պղպեղ շիթել նրանց վրա:
Համաձայն առաջարկված օրինագծի` կանանց թույլ կտան դատարան դիմել հասարակական վայրերում սեռական ոտնձգության հետ կապված: Կպատժվեն միայն սեռական ենթատեքստով ագրեսիվ մեկնաբանությունները, ոչ թե հաճոյախոսությունները: