Sunday, 19 07 2026
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը

Որպես արտադրող և սպառող չեմ ուզում 50 դրամ վճարել հոսանքի դիմաց. Նաիրա Նահապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը:

Տիկի՛ն Նահապետյան, էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը հերթական բողոքի ալիքն է բարձրացրել։ ՀԷՑ-ի ներկայացրած թվերի ու փաստարկների հետ կապված մտահոգություն չունե՞ք։ Ինչպե՞ս եք գնահատում հնարավոր թանկացման որոշումը։

-Խիստ բացասական եմ գնահատում, և ես չեմ պատկերացնում՝ կլինի՞ որևէ մեկը, որ դրական կարձագանքի թանկացմանը։

-Վանաձորի քաղաքապետը, օրինակ, ասում է, որ էլէներգիայի թանկացման որոշումն իր համար դրական է, եթե կառավարությունը նման անհրաժեշտություն է տեսնում։

-Սա թողնենք նրա քննարկմանը։ Ես բացասական եմ գնահատում որևէ տիպի թանկացում և ամենակարևորը՝ էլէկտրաէներգիայի, քանի որ էներգետիկ ճգնաժամ կարող է սկսվել, ինչը անմիջական ազդեցություն կունենա թե՛ արտադրության վրա, թե՛ բնակչության համար բավականին ծանր բեռ կլինի։

-Դավիթ Հարությունյանը օրերս նշեց, որ գողության և անարդյունավետ կառավարման համար չպետք է սպառողը վճարի։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

-Ես չեմ ընդունում, որ սա միայն գողություն է, կոռուպցիա։ Քանի որ մոտ եմ կանգնած ոլորտին, կարող եմ ասել, որ դեռ նախորդ տարիներից՝ ցանցերը վնասով են աշխատում, ինչին  նպաստել  են վերանորոգման նպատակով ատոմակայանի աշխատանքների  ժամանակավոր դադարեցումը, նաև անցյալ տարվա սակավաջուր լինելը, որի հետևանքով էլ հիդրոէլեկտրակայանները չաշխատեցին իրենց ամբողջ հզորությամբ: Այդ ամենի արդյունքում բավականին մեծ վարկային և ֆինանսական ճգնաժամ է ստեղծվել  Հայաստանի էլեկտրական ցանցերում, ինչի  արդյունքում էլ թանկացումը այս ամենի հետևանքը դարձավ:

-Երեկ Երվանդ  Զախարյանը նշեց, որ 17 դրամով չի թանկանա էլեկտրաէներգիան։ Առհասարակ որևէ դրամ թանկացում անընդունելի՞ է Ձեզ համար։

-Ե՛վ որպես արտադրող, և՛ որպես սպառող  չեմ ուզում  50  դրամ  վճարել  հոսանքի  դիմաց, սակայն  վստահ եմ՝  կկատարվեն  հիմնավորված հաշվարկներ, որոնք թույլ կտան շտկել ստեղծված իրավիճակը մոտակա ժամանակահատվածում:

-Տիկի՛ն Նահապետյան, փորձագետները նշում են, որ ճիշտ ՀԷՑ-ի ազգայնացնելն է։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

-Ազգայնացնելու դեպքում պետությունը պետք է ունենա բավականին լուրջ միջոցներ, որ կարողանա վերականգնել, վերազինել, վերանորոգել ամբողջ էներգետիկ համակարգը: Ցավոք, այսօր մենք չունենք  այդ միջոցները:

-Ասում են, որ հէկ-երի  սեփականատերերն են, որոնք շահագրգիռ են՝ սակագնի բարձրացման հետ կապված։ Կա՞ նման բան։

-Բացարձակապես: ՀԷԿ-երի  համար  գոյություն  ունեն հաստատված սակագներ, որոնք հաշվարկված են հատուկ մեթոդով` ազատ հոսքերի վրա`  21 դրամ, ոռոգման համալիրի  վրա` 14  դրամ և խմելու ջրի վրա` 9 դրամ՝  առանց ԱԱՀ-ի։ Սպառողի համար սահմանված  սակագնի  բարձրացումը  որևէ կերպ չի անդրադառնում արտադրողի  համար  սահմանված սակագնի վրա:

-Եթե թանկացվի էլէներգիայի սակագինը, ի՞նչ հնարավոր վտանգներ եք տեսնում։

Իհարկե ծանր կանդրադառնա  տնտեսության տարբեր ոլորտների վրա, արտահանող կազմակերպությունների մրցունակությունը բավականին կընկնի:

-Իսկ իշխանությունները արդյո՞ք ադեկվատ գնահատական կտան ստեղծված իրավիճակին։

– Վստահ եմ՝ թանկացման դեպքում  կառավարությունը  սոցիալական ծրագրերի միջոցով կկարողանա վիճակը մեղմել՝ հօգուտ քաղաքացու և տնտեսվարողի:

-Օրերս բողոքի ազդեցիկ ակցիա կազմակերպվեց։ Այս անգամ էլ հանրությունը կհաղթի՞։

-Ես չէի ասի հաղթանակ։ Եթե չկարողանան էլէներգիա մատակարարել 24-ժամյա ռեժիմով, ո՛չ ձեզ, ո՛չ ինձ ձեռնտու չի լինի այդ հաղթանակը, և երբ գնաք տեսնեք ձեր երեխան մթության մեջ է նստած, ավելի վատ վիճակի մեջ կհայտնվեք։ Այս խնդիրը լուծման կարիք ունի, այստեղ չկան հաղթողներ և պարտվողներ, պետք է  ընտրվի լուծման ամենաարդյունավետ  տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում