Ով ուզում է պահպանել առողջությունը և կազմվածքը, պետք է վերջին հայտնագործություններին տեղյակ լինի, հայտնում է kedem.ru-ն:
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար վերանայում է առողջ սննդի հարցը, իսկ հին խորհուրդներին հետևել իմաստ չունի և նույնիսկ վնասակար է: Ներկայումս կալորիաներ հաշվելը չի համարվում ճիշտ մեթոդ, ավելի կարևոր է մթերքներ ընտրելը: Օրինակ, ճարպազրկված կաթնամթերքների փոխարեն գիտնականները խորհուրդ են տալիս ամբողջականը: Եթե 10 տարի առաջ բոլոր տիպի ճարպերը համարվում են վնասակար, ապա այժմ վնասակար են համարվում միայն հագեցված և վերամշակվածները, իսկ բուսական յուղը և ձկան յուղն առողջ սննդի կարևոր մասերից են: Եթե 2005 թվականին դիետոլոգները շաքարը չէին համարում վնասակար, ապա այժմ դրա վնասակարության մասին կասկած չկա:
Գիտնականները կոչ են անում օգտագործել էկոլոգիապես մաքուր ուտելիքներ, օրգանիկ և ֆերմերական մթերքներ, իսկ կանաչին և բանջարեղենն աճեցնել ինքնուրույն: