Մեծ Բրիտանիայում առաջարկում են 21 եվրոյով իջնել երկրի ամենախորը քարանձավը։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Այժմ արդեն նման հնարավորություն է ընձեռվում ստորգետնյա աշխարհի սիրահարներին։ Նրանք կարող են իջնել քարանձավը ջրվեժի երկայնքով, որը կրկնակի բարձր է, քան Նիագարայի ջրվեժը։
Gaping Gill քարանձավը բաց է հանրության համար տարվա մեջ սահմանափակ օրերի։ Արշավները հասանելի կլինեն հանգստյան օրերին և ողջ հաջորդ շաբաթ։