Փարիզի հայտնի Արվեստների կամուրջը կզրկվի բոլոր «սիրո կողպեքներից», գրում է La Parisien-ը՝ հղում անելով քաղաքապետի դիմումին:
Կողպեքները հանել կսկսեն մոտակա երկուշաբթի: «Դա կլինի անհարմար սովորության վերջը»,- ասված է հոդվածում:
Ինչպես նկատեցին քաղաքապետարանում, հարյուր հազարավոր կողպեքներ կախված են փարիզյան տարբեր կամուրջների վրա, ինչը երկու կարևոր խնդիր է առաջացնում: Խոսքը պատմական ժառանգության վիճակի վատթարացման և մարդկանց ու հյուրերի անվտանգության մասին է, ճշտվում է դիմումում:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Արվեստների կամրջի մի մասը փլվել էր կողպեքների ծանրությունից: Հաղորդվում է նաև, որ Փարիզում ցանկություն կա կամուրջների «Սիրո կողպեքները» փոխարինել «սերը առանց կողպեքների» սելֆիներով: