Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Քանի ոսկի արժե ընդդիմության լռությունը

Այսօր խորհրդարանում սկսվեց 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումները: Խորհրդարան էր եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը,բայց չէին եկել Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները: Բյուջեի կատարողականի քննարկմանը չէին մասնակցում ոչ ՀԱԿ և ոչ էլ Ժառանգության որևէ ներկայացուցիչ: ՕԵԿ-ից միայն շատ կարճ ժամանակով ներկա գտնվեց Հովհաննես Մարգարյանը, իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն աչքի ընկավ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ջուր տալով: Հիմնական տոն տվող ԲՀԿ-ականներն էին իրենց շաբլոն ու նուրբ հարցերով: Օրինակ հարց են տալիս վարկերի մի մասը խորհրդատվության վրա օգտագործելու մասին, բայց որևէ մեկը չի ասում, թե ընդհանրապես ուր են անհետանում վարկերն: Օրինակ ինչպես է պատահում, որ չորս տարվա մեջ կառուցվում է հյուսիս-հարավի միջանցքի 500կմ-ից 31-ը, այն էլ ոչ ամբողջությամբ և անորակ:

Ինչու ընդդիմությունը չի մասնակցում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկմանը, երբ այդ քննարկումները կառավարության և ըստ այդմ իշխանությունների գործունեության քննադատության բավական լավ հարթակ են: Կարելի էր չէ գալ, և այդ քննարկումների ժամանակ բարձրացնել էլեկտրաէներգիայի թանկացման, արդեն մի քանի տարի չբարձրացվող բյուջետային աշխատողների աշխատավարձի, չհաղթահարվող աղքատության, կառավարության այլ չկատարված խոստումների հարցերը: Միայն Միքայել Մելքումյանը հիշեց, որ կառավարության 2012թ. ծրագրում կար խոստում գյուղական բնակավայրերում 100 հազար ոչ գյուղատնտեսական աշխատատեղ բացելու մասին: Բայց 2012-ին վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, և դրա չկատարման կամ ձախողման պատասխանատվությունն էլ նրանն է:

Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի խորհրդարանում ընդդիմությունը վերացել է: Դրա համար կարող է լինել երկու բացատրություն. կամ ընդդիմադիրները հասկացել են, որ իրենց քննադատությունը որևէ իմաստ չունի, որ այդ քննադատության արդյունքում երկրում միևնույն է որևէ բան չի փոխվելու, և այդ պատճառով որոշել են անիմաստ ժամանակ չվատնել, կամ նրանց լռությունը վճարված է:
Մենք դեռևս մեկ ամիս առաջ էինք գրել, որ ՀԱԿ խմբակցությունը փորձում է կառավարությանն ուղղված սուր հարցերով իր վրա բևեռել վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը: Այն ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչները խոսում էին տնտեսական ձախողումների մասին, տնտեսության վատ վիճակի, աղքատության և արտագաթի մասին: Նրանք այդ վատ վիճակն իրենց մաշկի վրա զգացին. երբ ԲՀԿ ղեկավարը դադարեցրեց ՀԱԿ-ի ֆինանսավորումը և այդ կուսակցությությունը ֆինանսավորման նոր աղբյուրների որոնման մեջ էր: Արդյոք ՀԱԿ-ի և Ժառանգության բացակայությունը բյուջեի կատարողականի քննարկումներին նշանակում է, որ այս կուսակցությունները ի դեմս Հովիկ Աբրահամյանի գտել է Գագիկ Ծառուկյանին փոխարինողին: Բայց Գագիկ Ծառուկյանը այս կուսակցություններին վարձել էր, որպեսզի նրանք գովերգեին իր անձը, իրեն հռչակեն քաղաքական դաշտը կոնսոլիդացնող և նախագահ դառնալուն արժանի գործիչ: Հնարավոր է, որ վարչապետ Աբրահմյանն ավելի համեստ պահանջներ է դրել հայ ընդդիմադիրների առաջ, նրանցից ակնկալելով նրանց լոյալությունը և լռութունը: Միթե իշխանությունը կարող է ավելին ուզել, քան լուռ ընդդիմությունն է: Ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում Լռությունը ոսկի է, ընդդիմության համար բառի բուն իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում