Մոսկվայի հարավում գտնվող շենքի վերելակում երկու տղամարդ դանակով վիրավորել են պատանիների: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Հետաքննության տվյալներով՝ 2015 թ. մայիսի 24-ին Սումսկի նրբանցքի մոտ՝ բնակելի շենքի մուտքում, երկու տղամարդու և երկու 16 և 17 տարեկան պատանիների միջև չնչին առիթով վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում տղամարդիկ հարձակվել են անչափահասների վրա և դանակի 3 հարված հասցրել: