Հունաստանը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա ներգրավել Ռուսաստանի ֆինանսավորումը՝ երկրի տարածքով անցնող խողովակի հետ կապված, որը նախատեսված է «Թուրքական հոսք» գազատարից ռուսական գազ ստանալու համար: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակին:
«Հունաստանի և ԱՄՀ-ի իրականացրած ծրագրի տեսանկյունից այն, ամենայն հավանականությամբ, ինքնիշխան փոխառության սահմանափակում ունի, չի կարող ներգրավել»,- ասել է Ստորչակը:
«Այն խոշոր վարկատու ունի` ԵՄ-ն, և համապատասխանաբար այդ վարկատուն հավանաբար ճանապարհին պատնեշներ է դրել»,- նշել է նա:
Ստորչակը հստակեցրել է, որ սովորաբար նման դեպքերում ԵՄ-ն խորհուրդ չի տալիս դուրս գալ փոխառության այլ շուկաներ, բացի հենց իր` Եվրամիության շուկայից: